Ինչպես թղթակցին հայտնել է «Eco Technology» ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը, պարարտանյութի հատիկները հողից հավաքում են ջուրը (լինի դա ոռոգման ջուր, թե անձրեւաջուր) եւ դա վերադարձնում են բույսին երբ եւ որքան անհրաժեշտ լինի:
Պարարտանյութը, հավելել է նա, ոչ միայն ջուր կխնայի, այլեւ հողի մեջ գտնվող սննդանյութերը: Սովորաբար բույսերը ոչ միշտ են հասցնում ներծծել այն ամենը, ինչը հողի մեջ տարրալուծում է ջուրը: Սննդանյութերը կարող են ներծծվել խորը ջրերի մեջ, իսկ հողը կաղքատանա: «Իսկ մեր պարարտանյութի հատիկները ոչ միայն ջուր են կուտակում, այլեւ օգտակար սննդանյութեր», – պարզաբանել է Բաղդասարյանը:Պարարտանյութը ոչ միայն անհրաժեշտ ջուր է հավաքում, այլեւ վերացնում է դրանց ավելցուկը, այսինքն թույլ չի տալիս, որ արմատները փտեն: Ընդհանուր առմամբ դա օգնում է 40 – 60 տոկոսով բարձրացնել բերքատվությունը: Բացի այդ, այդ նյութը կենսաբանորեն քայքայվում է, այսինքն հողի մեջ մնացորդներ չի թողնում, հավելել է նա:
Պարարտանյութը, որը կոչվում է «Aquasource», կամավորական գյուղացիների մոտ արդեն մի շարք փորձարկումներ է անցել, իսկ այժմ դրա վերաբերյալ թեկնածուական թեզ է պաշտպանում «Բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկը: Բացի այդ, պարարտանյութը փորձարկվում է մի շարք միջազգային ծրագրերով` Համաշխարհային բանկի նախագծերից մեկով, Վայրի բնության հիմնադրամի WWF` Թռչկանի ջրվեժի տարածքում ծառերի տնկման նախագծի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության` Սեւանի ափին մրգատու այգի ստեղծելու նախագծի շրջանակում:
“Եվ տվյալ պարարտանյութը մեծ գործածություն ունի արտասահմանում, որը հիմա նաղատեսում են բերել հայաստան օգտագործման համար :Մենք որոշ տեղերում նմուշներ ենք ուղարկել ֆերմերներին, այլ տեղերում էլ` գիտահետազոտական ինստիտուտներին: Ուզում ենք նաեւ առեւտրական խմբաքանակներ մատակարարել, սակայն դրա համար անհրաժեշտ է ավելի շատ արտադրել: Այժմ մեկ ամսվա ընթացքում 1,5 տոննա է ստացվում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) «Matching Grants» դրամաշնորհային ծրագրի միջոցների շնորհիվ ուզում ենք հասցնել 15 – 20 տոննայի: 1 կգ պարարտանյութը նախատեսված է 330 բույսի համար կամ միջինը 1 հա-ի համար 90 կգ է պահանջվում: Իհարկե, մեր ոչ բոլոր ֆերմերները գումար ունեն աշխատանքում ամեն անհրաժեշտի համար, բայց պետք է ուղղակի նստել ու հաշվել, թե որքան կաճի բերքատվությունը եւ կծածկի արդյոք պարարտանյութի վրա արված ծախսերը” նշել է Աշոտ Բաղդասարյանը: