Category: թարգմանություններ

Բայկեռներ

Բայկեռների շարժումը ծագել էր 1950-ականներին ԱՄՆ-ում, իսկ թափանցել Եվրոպա և ԽՍՀՄ 1970-ականների (ԽՍՀՄ-ում 1980-ական թվականներին նրանց անվանում էին “Ռոկերներ”), բայց հետո բաժանվեցին երկու ենթախմբի’ ագրեսիվ և պատերազմող խմբավորումների:

Մինչեւ վերջերս բայկեռնեռ հասկացությունը տարածվում էր բոլոր մոտոցիկլավարների վրա, սակայն բայկեռների տեսքը բացառապես ընդգծվում էր իրենց յուրօրինակ մոտոցիկլներով, կաշվե բաճկններով, արտաքին անխնա տեսքով: Սակայն, 90-ականներին ավելի ու ավելի հաճախ սկսեցին հայտնվել սպորտային մոտոցիկլներ, որոնք ունեին ավելի ժամանակակից տեսք և հզոր շարջիչներ: Որոշ ժամանակ սպորտ բաիկեռները չէին համարվում իրական բայկեռ, ինչպես և չէին ընդգրկվում բայկեռական ակումբներում, անգամ բարևի ժամանակ հատուկ ժեստերը նույնպես արգելված էր նրանց համար: Այդ ատելության պատճառը ընդամենը նրանց ժամանակակից և հզոր տեսքի էր, ինչը չէր ընդունվում իրական բայկեռների կողմից:

Որսին հետապնդող շունը

Մի ծեր վանականի հարցրին.

-Հնարավո՞ր է, որ նախանձախնդիր եղբայրը չգայթակղվի, երբ տեսնի, որ վարդապետներից մեկը կրկին վերադառնում է աշխարհական կյանքին:

Ծերունին պատասխանեց.

-Պատկերացրեք շների, որոնք հետապնդում են մի նապաստակի: Երբ նրանցից մեկը տեսնի նապաստակին, կսկսի հետապնդել նրան, իսկ մնացածը կվազեն նրա հետևից, բայց հետո կվերադառնան: Իսկ այն շունը, որն առաջինն է տեսել նապաստակին, կհետապնդի այնքան, մինչև բռնի։ Նրան չի շեղի միտքը, թե ինչու են մյուսները վերադառնում, նա չի նայի ոչ անտառի թավուտներին, ոչ փշոտ թպուտներին, կանցնի փշերի միջով` երբեմն վնասելով իրեն, բայց երբեք կանգ չի առնի։
Այսպիսով, Տեր Քրիստոսին փնտրողները հավատարիմ են մնում Խաչին՝ հաղթահարելով ամեն մի գայթակղություն, միայն թե հանդիպեն խաչվածին:

 

Ֆիզիկոսները ստեղծել են ժամանակի բյուրեղ

Ամերիկացի ֆիզիկոս-փորձարարները ստեղծել են աշխարհում առաջին քվանտային բյուրեղը, որի գոյությունը ցույց է տալիս ժամանակային համաչափության խախտումը: Նախնական հետազոտությունների մասին հրապարակվել է arxiv.org կայքում, իսկ ավելի հստակ սրա մասին հաղորդում է MIT Technology Review-ի հրապարակումը:

Գիտնականների ստեղծված առարկան իրենից ներկայացնում է իտերբիական իոնների մի խումբ, որոնք տեղադրված են իրար հանդեպ օղակի տեսքով: Մինչև գերցածր ջերմաստիճանը սառեցված այդպիսի համակարգը անցել է հնարավորինս նվազագույն էներգիայի վիճակի: Համաձայն տեսական հետազոտությունների՝ ժամանակի համաչափության խախտումը այդպիսի առարկայի օրինակով արտահայտվում է իր առանցքի շուրջը պտտվելով:

Գիտնականները իտերբիական իոնների հենց այսպիսի համակարգված շարժումն էլ տեսան: Ֆիզիկոսները նշում են, որ իրենց ստեղծած բյուրեղները կարող են կիրառություն գտնել քվանտային հիշողություն օգտագործող սարքերի մեջ, մասնավորապես՝ քվանտային համակարգիչներում:

Երկու ծույլերը

Մի երկրում թագավորը որոշում է զվարճանալ և կազմակերպում է բարեգործական միջոցառում այն պայմանով, որ կկերակրի ծույլերին: Իմանալով թագավորի առատաձեռնության մասին՝ դեպի պալատն էին շտապում մարդկանց խմբերը, և յուրաքանչյուրը պնդում էր, որ ինքը ծույլ է:

Այդ միջոցառոման համար հատուկ շինություն էր կառուցվել, որտեղ տանում էին բոլոր ցանկացողներին: Երբ բոլորը տեղավորվեցին, թագավորը հրամայեց շինությունը հրդեհել:

Տեսնելով կրակը՝ բոլորը տագնապած դուրս վազեցին շինությունից: Սակայն երկու հոգի մնացին, և նրանցից մեկը մյուսին ասաց.

-Ինչ- որ մեջքս տաքացել է:

Երկրորդը պատասխանեց.

-Թեքվիր կողքիդ վրա:

Տեսնելով նրանց՝ արքան ասաց.

-Սրանք են իրական ծույլերը: Տարեք սրանց և կերակրեք: