Ֆրանսիայի հիմնական խորհրդանիշները ստեղծվել են նրա պատմության ընթացքումև հատկապես Ֆրանսիական հեղափոխության ընթացքում: Այդ խորհրդանիշներըներկայացնում են Հանրապետության արժեքները և հիմքերը:
Եռագույն դրոշը
Դրոշի երեք գույներն են՝ կապույտ, սպիտակ եւ կարմիր: Այդ 3 գույներն ընտրվել են1789 թվականին, Ֆրանսիական հեղափոխության ընթացքում: Առաջ Ֆրանսիայի դրոշը սպիտակ էր, որը ներկայացնում էր միապետությունը: Յուրաքանչյուր գույննունի իր նշանակությունը, կարմիրը և կապույտը Փարիզի գույներն են, սպիտակը՝միապետության: Դրոշը դարձել է հայրենասիրության խորհրդանիշը:
Առաջաբանը
Առաջաբանն է՝ “Ազատություն, հավասարություն, Եղբայրություն”
Ազատությունը նշանակում է անել այն, ինչը չի վնասում մյուսների իրավունքը:
Հավասարությունը նշանակում է՝ օրենքը նույնն է բոլորի համար:
Եղբայրությունը՝մի արա այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն:
Այս առաջաբանը գրված է հանրային կառույցների ճակատային մասում:
Ազգային օրհներգը՝Մարսելյեսը
1792թ-ին երբ Լյուի 16-րդ թագավորը պատերազմ է հայտարարում Ավստրիային, Ղուժե դը Լիսլ անունով մի ֆրանսիացի սպա մի գիշերում գրում է այդ երգը , որն էլ 1946 -1958թթ սահմանադրությամբ դառնում է Ֆրանսիայի օրհներգը:
Աքաղաղ
Հին ժամանակներում աքաղաղը եղել է գալիական մետաղադրամների վրա: Գալերըֆրանսիացիների նախնիներն են: Լատիներենում “gaulois” բառը նշանակում էմիաժամանակ և գալիացի և աքաղաղ:
Վեցանկյուն
Ֆրանսիան իր աշխարագրական դիրքով նման է վեցանկյան: Ունի 3 ցամաքայինկողմ, 3 ծովային: Դա է պատճառը, որ վեցանկյուն տերմինը հաճախ օգտագործվումէ Ֆրանսիան նշելու համար: Այն պատկերված է 1 և 2 եվրաոների վրա:
Էֆելյան Աշտարակ
Այն կառուցվեր է 1889 թ-ի համաշխարհային ցուցահանդեսի համար, ԳուստավԷիֆելի կողմից:Կարող ենք ասել, որ այն համարվում է ոչ միայն Փարիզի այլ նաևամբողջ Ֆրանսիայի խորհրդանիշը: Նրա մականունը Երակաթյա Տիկին է: Իրկառուցումից հետո այն եղել է աշխարհի ամենաբարձր կառույցը՝312,2մ., և այդպես մնացել է 41 տարի: