Category: ֆրզիկա

Բոլ-Մարիոտի օրենքը

1) Բոյլը և Մարիոտը իրարից անկախ հայտնաբերել են Իզոթերմ պրոցեսի (որը համարվում է հնարավոր երեք իզո պրոցեսներից մեկը) ժամանակ ծավալի և ճնշման կապը:

2) Իզո պրոցեսները տվյալ գազի վիճակը բնութագրող պարամերերից մեկի’ ջերմաստիճանի, ծավալի կամ ճնշման հաստատուն մնալն է և կապ է հաստատվում մյուս երկու պարամետրերի միջև:

3) Իզոթերմը պրոցեսա դա հաստատուն ջերմաստիճանում գազի ծավալի և ճնշման կախումն է:

4) Փորձի նկարագրությունը

Վերցրեք հաղորդակից անոթ և լցրեք նրա մեջ սնդիկ: Դրանից հետո փակեք ծնկերից մեկը խցանով և բաց ծնկի միջով նորից ավելացնենք սնդիկ: Դիտումների ընթացքում կտեսնեք, թե ինչպես փակ ծնկի մեջ ավելի քիչ է բարձրանում սնդիկի մակարդակը, իսկ օդի ծավալը փոքրանում է, քան բաց ծնկում:

Снимок.PNG

5) Փորձերի արդյունքում ստացվեց, որ տարբեր հաստատուն ջերմաստիճանների ժամանակ ճնշման և ծավալի արտադրյալը մնում է հաստատուն: Այդ կախումը ունի իզոթերմ տեսք. P1V1=P2V2 կամ PV=const

6) Իզոթերմ պրոցեսի ժամանակ ճնշման և ծավալի կախման գրաֆիկը հիպերբոլ է:

Снимокk.PNG

Աստղային դիտումներ 2017թ հոկտեմբերի 1-ին

Ճիշտն ասած, դիտումները արդեն մի քանի ամգամ տեղափոխել էինք տարբեր պաճառներով’ եղանակային փոփոխությունների, Լուսնի և աստղերի տեսանելիության: Վերջի վերջո մենք կարողացանք կատարել դիտումները և տեսնել Լուսինը: Բայց դիտումները  կատարյալ չէին, քանզի անընդհատ ամպերը փակում էին Լուսինը, մարտկոցներն էին արագ լիցքաթափվում, որի պատճառով աստղադիտակի աշխատանքը դանդաղում էր: Աստղադիտակը հավաքել և աշխատացրել էին Հասմիկ Նալբանդյանը, Դավիթ Ստեփանյանը և ես’ Տիգրան Դանելյանը: Դիտումների ընթացքում մենք կարողացանք վերջում  տեսնել Լուսինը մինչև աստղադիտակի ամբաղջական անջատվելը:

8s-m7.jpg

Մինչ այդ մենք և մի քանի սովորողներ սպասում էինք Լուսնի հայտնվելուն և քննարկումներ էինք անում աստղագիտության և եղանակի շուրջ:  Դիտումներից հետո մենք հանգստացանք հայրենագիտական ակումբում և մնացինք այդտեղ գիշերակացի:

20171001_204117

CELESTRON- NexStar@8SE աստղադիտակի շահագործման ուղեցույց

00Մինչև աստղադիտակի աշխատացնելուն հասնելը, պետք է ստուգել բոլոր մասեր, սարքի աշխատունակությունը և մարտկոցների լիցքավորված լինելը: Նաև տվալ աստղադիտակը պետք չէ վստահել անփույթ կամ մոռացկոտ մարդկանց: Խորհուրդ է տրվում հիմնականում աշխատացնել գիշերով:

Աստղադիտակի աշխատացնելու համար պետք է առաջին հերթին կատարել հյուսիս կամ հարավ ուղղության ճշտումը որի շնորհիվ աստղադիտակը կկողմնորոշվի աստղային երկնքում: Նաև, եթե աստղադիտակի վերև- ներքև կոճակները չեն աշխատում, ապա դրանց փոխարեն կարելի է օգտագործել 9-6 կոճակները:

  1. Երբ, որ աստղադիտակը միացնեք, հեռակառավարման վահանակի վրա կհայտնվի մենյուն: Որպեսզի սկսենք EQ North/EQ South ուղղության ճշտումը, պետք է սեղմեք enter կոճակը վահանակի վրա, որպեսզի բացվի հավասարումների մենյուն, այդ երկու հավասարումներից մեկը ընտրեք:  Սեղմեք enter կոճակը հաստատելու համար այդ հավասարման ձևը:
  2. enter կոճակը սեղմելուց հետո կհայտնվի մի այլ մենյու, որտեղ դուք արդեն պիտի լրացնեք ձեր տեղորոշման ու ժամանակային գոտու տվյալները: Դրանից հետո պետք է սեղմեք enter, իսկ եթե տվյալները արդեն կային, ընտրում եք դրանք և սեղմում enter կոճակը:
  3. Դրանից հետո դուք կհայտնվեք այլ մենյուում, որտեղ դուք պիտի ընտրեք EQ ավտոհավասարացման մեթոդը և սեղմել enter:
  4. Հետո դուք պետք է օգտագործեք վերև, ներքև սլաքները, որպեսզի հավասարացնեք աստղադիտակի կողքը գտնվող երկու սլաքները
  5. Հետո օգտագործեք աջ և ձախ սլաքները, տեղաշարժեք հեռադիտակը այնքան ժամանակ, մինչև այն չուղղվի դեպի մերիդիանը: Դրանից հետո հեռակառավարման վահանակի վրա ավտոմատիկ տվյալներ կգան:
  6. Հետո տվյալների հիման վրա ընտրեք այն աստղերը, որոնք այն կառաջարկի և սեղմեք enter որպեսի սկսվի ավտոհավասարումը, եթե այն չաշխատի դրա պաճառը կարող է լինել աստղադիտակի առջևը գտնվող խոչնդոտը կամ էլ մարտկոցները, որոնք լիցքաթափված կլինեն:
  7. Հետո  աստղադիտակը կփոխանցի ձեզ կառավարումը և դուք պիտի օգտվելով վերև-ներքև, աջ և ձախ սլաքներից, հավասարացնեք  դիտակը աստղին և սեղմեք enter:
  8. Երբ որ դա կկատարեք, պետք է սեղմել վահանակի վրա գտնվող AlIGN կոճակը:
  9. Երբ, որ այդ կոճակը սեղմած, աստղադիտակը միանգամից կբերի երկրորդ աստղի մասին տվյալները: Դրանից հետո կրկնեք 6,7 կետերը:

Այս ամենը անելուց հետո դուք կարող եք ընտրել մի քանին հնարավոր մոլորակների և շրջագայության ռեժիմները:

 

Մոլորակների ռեժիմ

Այդ ռեժիմի շնորհիվ դուք կարող եք դիտել բոլոր հնարավոր մոլորակները որոնք գտնվելու են աստղադիտակի տեսնողությոն դաշտում: Այդ ռեժիմը ակտիվացնելու համար պետք է սեղմել PLANET կոճակը (5 կոճակը): Դրանից հետո օգտվելով վերև-ներքև կոճակներից, ընտրեք մոլորակը, եթե կուզեք իմանալ ինֆարմացիա այդ մոլորակի մասին` սեղմեք INFO կոճակը իսկ եթե կուզեք, որ աստղադիտակը միանգամից ուղղվի դեպի մոլորակը` սեղմեք ENTER կոճակը մոլարակը ընտրելուց անմիջապես:

 

Շրջագայության ռեժիմ

Այդ ռեժիմի շնորհիվ դուք կարող եք դիտել բոլոր հնարավոր օբյեկտները, որոնք գտնվելու են աստղադիտակի տեսնողությոն դաշտում: Այդ ռեժիմը ակտիվացնելու համար պետք է պետք է սեղմել TOUR կոճակը(0 կոճակը): Դրանից հետո ձեզ տրվելու է հնարավոր բոլոր օբյեկտների ցուցակը: Եթե կցանկանաք իմանալ ինֆարմացիա այդ օբկեկտի մասին, սեղմեք INFO կոճակը, իսկ եթե կուզեք, որ աստղադիտակը միանգամից ուղղվի դեպի օբյեկտը` սեղմեք ENTER կոճակը օբյեկտը ընտրելուց անմիջապես: Հաջորդ օբյեկտի անցնելու համար սեղմեք ներքևի կոճակը: